Ահազանգ կա, որ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից զինվորական հանդերձանքի համար 40 հազար դրամ է պահվում. Գեղամ Մանուկյան
Հասարակություն
16:47 14/04/2025
Հայաստան

Ահազանգ կա, որ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից զինվորական հանդերձանքի համար 40 հազար դրամ է պահվում. Գեղամ Մանուկյան

«Ըստ ահազանգի, 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից առնվազն տասը հոգու հետ խոսել եմ ու բոլորի մոտ այդ խնդիրը կա, որ մարտական հերթապահության համար փոխանցվող գումարից,  նախապես էլ իրենց զգուշացրել են՝ հանդերձանքի գումարից  մոտ 40 հազար դրամ  պահվում է»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ ՊՆ-ից այդ փաստը հերքել են

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունից պատասխան, որ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիններին զինվորական համազգեստ տրվում է պատրաստի և անհատույց:

Մանուկյանը հայտնեց, որ ինքը կոնկրետ մարդկանց գիտի, նույնիսկ կտրոններն են փոխանցվել, որ այդ փոխանցվող գումարի քառասուն հազար դրամը հայտարարվել է, որ պահում են հանդերձանքի համար:

«Ուզում եմ հասկանամ, եթե տրվում է անհատույց, ապա  ոնց է պատահում, որ գումար են պահում»,-հարցրեց Մանուկյանը։

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հորդորեց տեղեկություն տրամադրել կոնկրետ անձանց վերաբերյալ, կփորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder