ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ է լինելու Հայաստանի բնակչության համար. Միխայիլ Գալուզին
Քաղաքական
11:42 14/04/2025
Հայաստան

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ է լինելու Հայաստանի բնակչության համար. Միխայիլ Գալուզին

«Հայաստանի ու այլ երկրների համար ԵՄ-ն մի շարք պահանջներ ու չափանիշներ է՝ ԵՄ մուտքի մշուշոտ հեռանկարով»,-«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, եթե Հայաստանն ընթանա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա օբյեկտիվորեն կենթադրի տնտեսական հարաբերությունների այն պայմանների վերանայում, որոնք այսօր առկա են ԵԱՏՄ շրջանակում Երևանի ու նրա գործընկերների համար։

«Հավանաբար դա կլինի բավականին ցավոտ գործընթոց, այդ թվում, ցավոք, նաև Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, և իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցելով»,-ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ նշելով, որ չկա իրական տնտեսական համագործկցություն Եվրոպայի հետ։

Գալուզինի խոսքով, այսօր էլ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։

«Էլ չենք խոսում այն ​​մասին, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder