Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գրավոր առաջարկին, գրավոր պատասխան չենք ստացել.Փաշինյանը՝ Մեղրիով Նախիջևան անցնող ճանապարհի վերաբերյալ
«Ոչ միայն միջազգային այլև ներքին տրամաբանության մեջ այնպես չէ, որ ծրագրերը, որոնք ընդունում ենք, կամ դնում ենք սեղանի վրա՝ միանգամից ստացվում է»,-ԱԺ-ում տված ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին հարցին։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին՝ նա սաց թե «Խաղաղության խաչմերուկ» ծարագրի շրջանակներում աշխատանքները շարունակում են։
Մեղրիով անցնող ճանապարհի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց.
«Գրավոր առաջարկին, գրավոր պատասխան չենք ստացել, կան այլևայլ մեկնաբանություններ, բայց կարծում եմ, որ մենք պետք է այդ պրոցեսը ճիշտ հասկանանք։ ցանկացած նախագիծ ունի իր նրբությունները և դրանց շուրջ պետք է աշխատել»։
Նա նշեց, որ իր ղեկավարած կառավարությունը պատրաստ են ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբուընքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության։
Փաշինյանն ասաց, թե առաջարկվում է բացել Հորադիզ-Երասխ երկաթուղին, որով բեռնափոխադրումներ կիրականացվեն Ադրբեջանից-Ադրբեջան և Հայաստանից-Հայաստան։