Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ դեպարտամենտը չեղարկել է Հայաստանի համար նախատեսված 2 մլն դոլարի դրամաշնորհը՝ այն համարելով անօգուտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է արտասահմանյան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, Բելառուսին, Մոլդովային և հետխորհրդային այլ երկրներին տրվող «անօգուտ» դրամաշնորհների չեղարկման մասին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ պետդեպարտամենտը չեղարկել է Հայաստանի համար նախատեսված 2 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհը, որը նպաստելու էր Հայաստանում «ժողովրդավարական մշակույթի առաջմղմանը»։
Չեղարկվել է Բելառուսի համար նախատեսված 2.4 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհը, որը նախատեսված էր «Բելառուսում ստեղծագործական բովանդակության միջոցով ապատեղեկատվությանը արձագանքելու համար»:

