Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ տարվա մարտի համեմատ 23 հազարով նվազել է Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը
2025 թ-ի մարտին Հայաստան այցելել է 129,887 զբոսաշրջիկ։ Նման թիվ է հրապարակել Զբոսաշրջության կոմիտեն։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152,865։ Ստացվում է, որ նախորդ տարվա մարտի համեմատ 23 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։
2025 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37 %), Վրաստանից (15%) և Իրանից (9%): Այս տարվա երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել է 383 հազար զբոսաշրջիկ։ 2024-ից սկսած զբոսաշրջային այցելությունների թիվը նվազում է։