Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում էլ են փորձում բերել հասցնել անելանելիության կետին և մի շաբաթ առաջ բոլորով թողնեն փախնեն. Անժելա Էլիբեգովա
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախը հանձնելուց, արցախյան հարցը փակելուց հետո գոյոբանական խնդիրների առաջ է կանգնեցրել Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը։Մտավախություն կա, որ նույն սցենարը կկրկնվի նաև Հայաստանում։Վերջին 7 տարիների գործընթացների պատճառների և հետևանքների մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
•Ինքը 7 տարում բացարձակ ոչինչ չի փորձել սովորել, հիմարություններ է անում բանակցային գործընթացում։ Փորձագետներն անընդհատ իրեն ասում են՝ այն այդպես չէ, սխալ ես ասում, վնաս ես տալիս և՛ քո պետությանը, և՛ արցախյան հիմնահարցին, և՛ հայ ժողովրդին, մի խոսի նման հացերի մասին, բայց ինքը չէ՝ միևնույնն է, պնդաճակատորեն շարունակում է ասել ու՝ անընդհատ ինչ-որ իրար հակասող բաներ, որոնք միշտ մեզ հարվածում են։
•Ես վախենում եմ, որ Հայաստանում էլ են նման մի բան պատրաստվում անել, բերել-հասցնել այն անելանելիության կետին, որ արդեն շրջադարձ անելու հնարավորություն չլինի, մի շաբաթ առաջ բոլորով փախնեն, ինչ-որ մեկին հանձնեն իշխանությունը և ասեն՝ դե ինքն է մեղավոր, մենք ինչ կապ ունենք։ որովհետև մի անգամ արցախում իրենք արդեն նման բան արեցին։
•Ադրբեջաննա էլ հեգնանքով կարող է ասել՝ իսկ ով է ասել որ սահմանազատման արդյունքում չի պարզվի, որ մենք այդտեղից չպետք է դուրս գայինք, ինչու եք որոշել որ առգհասարակ պետք է դուրս գանք։ Այդ հարցի պատասխանը հայկական կողմից ոչ մեկը չի տվալ։
Հարցազրույցան ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։