Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խումբը լուծարելու համատեղ դիմումը. Փաշինյան
«Մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմ և սրացում չի լինելու, լինելու է խաղաղություն... Ինչո՞ւ և ինչպե՞ս»,- ԱԺ-ում 2024 թվականի կառավարության ծրագրի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իր այդ պնդումը նա հիմնավորեց նրանով, որ երկու պետությունները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև՝ իրավաբանորեն՝ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վար։
«Հայտարարել և հայտարարում եմ, որ ՀՀ կառավարությունը չի անի հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը...
Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին, Հարավային Կովկասի նոր պարմությունը պատրաստ են միասին մեկնարկել և Հայաստանը պատրաստ է և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»,-հայտարարեց Փաշինյանը։