Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը արգելել է Իսրայելին մայիսիսն հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելին թույլ չի տվել մայիսին հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նման բովանդակությամբ լուր է հրապարակել New York Times-ը։
Իսրայելը հրաժարվել է ծրագրերից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների և Թեհրանի միջև բանակցությունների պատճառով, ասվում է զեկույցում։ Պարբերականը մեջբերում է Սպիտակ տան անանուն պաշտոնյաներին։
«Մի քանի ամիս տևած ներքին բանակցություններից հետո Թրամփը որոշում է կայացրել, թե Իրանի հետ դիվանագիտությո՞ւն վարի, թե՞ աջակցի Իսրայելին»,-ասվում է նյութում։
Ըստ հոդվածագրի, Իսրայելի պաշտոնյաները, իբր, պատրաստ էին հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա մայիսին և հույսը դրել ԱՄՆ-ի աջակցության վրա՝ խոստանալով Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը մեկ տարով հետ գցել։