Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցիներն ու, ընդհանրապես, մեր ժողովուրդը, կռվել են, հակառակ դեպքում խաղաղություն կլինե՞ր. Անդրանիկ Քոչարյան
«2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, սպասված փաստաթուղթ է, մեծ ծավալի աշխատանք է կատարվել։
«Համոզված եմ՝ նիստը փակ կլինի, գաղտնիության ծավալը մեծ է, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին»,- ասաց Քոչարյանը։
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյաnի հայտարարությանը, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել, նա ասաց. «Եթե արցախիցները, ընդհանրապես մեր ժողովուրդը, պաշպանական խնդիրների լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9 կլինե՞ր։ Նոյեմբերի 9-ը արդյունքն է նաև նրա, որ զոհեր տալով, այնուամենայնիվ, հակառակորդին չթողեցինք ինքն իր հաջողությունները զարգացնի, ունենանք շատ ավելի աղետալի իրավիճակ»։