44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանն ապօրինի կալանքի տակ է. Փաստաբան
Իրավունք
19:49 18/04/2025
Հայաստան

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանն ապօրինի կալանքի տակ է. Փաստաբան

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է, որ Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է։

«Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։

Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ.Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո։

պաշտպան Վահան Հովհաննիսյան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder