Երևաց նաև ներազգային թշնամանքի գլխավոր պատվիրատուներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը. Հայկ Խանումյան
Քաղաքական
11:46 18/04/2025
Հայաստան

Երևաց նաև ներազգային թշնամանքի գլխավոր պատվիրատուներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը. Հայկ Խանումյան

«Երևաց նաև ներազգային թշնամանքի գլխավոր պատվիրատուներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը, որն անզուսպ պնդում էր տարբեր քվազիլրատվականններով արցախցինների դեմ տարածվող կեղծ նարատիվը»,-գրում է Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին։

«Այս մարդը տասնամյակներ շարունակ եղել է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու գլխավոր լոբբիստը և իր պատկերացմամբ այս ամենի խոչընդոտը արցախյան հարցն է, հետևաբար Արցախի, արցախցու նկատմամբ Խ.Սուքիասյանը բնազդային ատելություն ունի։

Մնում է միայն հասկանալ, արդյո՞ք Թուրքիայի հետ հնարավոր բիզնես շահեր ունենալու մոլուցքն է անդառնալի ատելություն առաջացրել արցախցիների նկատմամբ, թե արդեն բանը բանից անցել է, և ի դեմս Սուքիասյանի Հայաստանում ունենք ներազգային ատելություն սերմանող ուժեղ ու հարուստ ուղղորդված գործիք»,-նշում է Խանումյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder