Վարդան Ղուկասյանն երդվեց լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները
Քաղաքական
11:14 19/04/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանն երդվեց լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը ստանձնեց պարտականությունները՝ երդվելով համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները։

«Երդվում եմ պահպանել համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։

Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները,  օրինական շահերը, սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովորդի հավատին, նպաստել նյութական և հոգևոր վերելքին»,- երդմնակալության արարողության առիթով հրավիրված ավագանու նիստում հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder