2026 թվականին իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքական
13:54 19/04/2025
Հայաստան

2026 թվականին իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի. Մեսրոպ Առաքելյան

«ՏԻՄ ընտրությունների արդյունքները, իշխանության վարկանիշը խոսում է  այն մասին, 2026 թվականին իշխանությունն որևէ շանս չունի վերարտադրվելու»,- Փարաքարի նորընտիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշեց, որ ցավով է արձանագրում, որ առաջիկա մեկ տարում իշխանության գործողություններն ավելի են վնասելու իրենց վարկանիշին՝ անվտանգային, տնտեսական առումով:

«Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում 2026-ին հնարավոր է 2026-իմմ ձևավորել նոր իշխանություն»,- ասաց Առաքելյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2026 թվականին իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի. Մեսրոպ Առաքելյան