Ադրբեջանը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնավել է ըներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
Քաղաքական
14:28 21/04/2025
Հայաստան

Ադրբեջանը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնավել է ըներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը. ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:  ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, տուժածներ չկան:
 
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- նշում են ՊՆ-ից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնավել է ըներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը. ՊՆ