Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մալխաս Ամոյանի հաղթանակը ճանաչվել է հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի առաջնության լավագույն պահը։
«Եվրոպայի առաջնության ամենամեծ պահը. 2024-ին Փարիզի Օիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցման շրջանակում Մալխաս Ամոյանը հաղթել է աշխարհի երեք մեդալակիրներին և նվաճել իր չորրորդ անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Երկրպագուների քվեարկության արդյունքների 37%-ի համաձայն՝ Ամոյանի հաղթանակը ճանաչվել է որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ»,- նշված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

