Վատիկանից հայտնել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության մանրամասները
Աշխարհում
15:24 21/04/2025
Աշխարհ

Վատիկանից հայտնել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության մանրամասները

Վատիկանը երկուշաբթի երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը հաստատելու և նրա մարմինը դագաղի մեջ դնելու արարողություն կանցկացնի։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով  Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին հայտարարությունից հետո, ինչպես նախատեսված է Ordo Exsequiarum Romani Pontificis-ում (պոնտիֆիկոսի հուղարկավորության կարգի մասին փաստաթուղթ - խմբ.), այսօր երեկոյան՝ ապրիլի 21-ին, երեկոյան ժամը 20:00-ին, դիակը կդրվի դագաղի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավանդույթի համաձայն, Հռոմի եկեղեցու «Քամերլենկոն» պետք է արծաթե մուրճով երեք անգամ հարվածի Պապի ճակատին և պատասխան խնդրի։ Միայն դրանից հետո է նա արտասանում լատիներեն բանաձևը Vere Papa mortuus est (Հռոմի պապն իսկապես մահացած է):

Արարողությունից հետո Վատիկանում սկսվում է գահի թափուր մնալու շրջանը (sede vacante)։ Կարդինալ Քամերլենկոն դառնում է Առաքելական Աթոռի տեղապահը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապի մահվան մասին հայտարարվել է այսօր առավոտյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder