Անհասկանալի է, իհարկե, դատավորն ամաչո՞ւմ է այդ անցյալից, և լրագրողի հաշվին է որոշել ինքնամաքրվե՞լ, թե…․ Խամոյան
Քաղաքական
18:22 21/04/2025
Հայաստան

Անհասկանալի է, իհարկե, դատավորն ամաչո՞ւմ է այդ անցյալից, և լրագրողի հաշվին է որոշել ինքնամաքրվե՞լ, թե…․ Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․

 

«Զավեշտ…

Այսօր խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավարը հպարտանում էր, թե իբր մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես որ հիմա է։ Այս բոցաշունչ հայտարարությունից ժամեր անց նորաթուխ դատավորը լրագրողին նյութի վերնագրի համար հեռացնում է դատարանի դահլիճից: Լրագրողն ընդամենը հիշեցրել էր դատավորի ՔՊ-ական անցյալը. այսքանը:

Անհասկանալի է, իհարկե, դատավորն ամաչո՞ւմ է այդ անցյալից, և լրագրողի հաշվին է որոշել ինքնամաքրվե՞լ, թե… բայց մի բան աներկբա է ՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածով նիստ իրականացնողից այլ բան սպասել պետք էլ չէ։

Հ.Գ. Հուսամ՝ այս տեսանյութի համար վաղը խորհրդարան մուտքս չի արգելվի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder