Վաղը շարունակվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» հիմնական դատալսումները
Իրավունք
18:58 21/04/2025
Հայաստան

Վաղը շարունակվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» հիմնական դատալսումները

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վաղը՝ ապրիլի 22-ին, ժամը 17:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) շարունակվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» հիմնական դատալսումները։ Էդգարը շարունակելու է իր ծավալուն բացման խոսքը, հնարավոր է՝ սկսվի ապացույցների հետազոտումը։

Դատական նիստը դռնբաց է»։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, որով սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը, նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder