Նվարդ Հայրապետյանը դարձավ 2025 թվականի Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն
Սպորտ
21:34 21/04/2025
Հայաստան

Նվարդ Հայրապետյանը դարձավ 2025 թվականի Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Նվարդ Հայրապետյանը դարձավ 2025 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն:

Պոլինա Կոբակը դարձավ փոխչեմպիոն, իսկ եռյակը եզրափակեց Մարիամ Խաչատրյանը:

Շնորհավորում ենք մեր շախմատիստուհիներին՝ մաղթելով նոր հաջողություններ:

Նշենք, որ դեռ ավարտվել է միայն մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունը: Մնացած տարիքային խմբերի մրցաշարերը կավարտվեն ապրիլի 23-ին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder