Քաղաքացիները եկամտի հայտարարգիրը կկարողանան ներկայացնել միայն մարտի 2-ից սկսած. Բաբկեն Թունյան
Հասարակություն
12:55 21/04/2025
Հայաստան

Քաղաքացիները եկամտի հայտարարգիրը կկարողանան ներկայացնել միայն մարտի 2-ից սկսած. Բաբկեն Թունյան

«Քաղաքացիներն 2025-ին և 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1-ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած»,-գումարված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 Նա նշեց, որ փոփոխությունն արվում է այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, իսկ նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը: 

Նա ասաց, թե քաղաքացիները կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել՝ ցանկացած օր:

«Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը: Այսինքն՝ դրանից շուտ պետությունը հայտարարագիր չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից և հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը»,-հայտարարեց Թունյանը:

Նա վստահեցրեց, որ 35 հազար մարդ արդեն հայտարարագիր է ներկայացրել և պատճառն այն է, որ  քաղաքացիները դեռևս նույնականացման քարտ չունեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիները եկամտի հայտարարգիրը կկարողանան ներկայացնել միայն մարտի 2-ից սկսած. Բաբկեն Թունյան