Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհետ կորածների թիվը նվազել է, քննիչներն աշխատանք են կատարել. Քննչական կոմիտեի նախագահ
«Հանցագործության մասին հաղորդումը պետք է պատշաճ լինի։ Պետք է ուսումնասիրվեն տեսագրությունները, կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը»,- Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ի պատասխան ArmLur.am-ի լրագրողի՝ հանցագործության մասին հաղորդմանը, որ պատգամավորներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր քաշքշել են, վիրավորել միմյանց, հայհոյել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումներից՝ նշելով, որ վերջին հանդիպումից ծնողները դժգոհ են գնացել, Ա. Պողոսյանն ասաց. «Իմ նշանակումից ի վեր, ինչպես նաև մինչև իր նշանակումը, քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Քրեական վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից։
Պետք է արձանագրել՝ անհետ կորածների թիվը նվազել է, քանի որ քննիչներն աշխատանք են կատարել, փորձաքննություններ են նշանակվել՝ գենետիկական և այլն։ Այսինքն, այս առումով քննություն կատարվել է։
Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց կլինեն մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ լինեն քննությունից, որովհետև միգուցե սպասելիքներն այլ են եղել։
Վերջին երեք ամիսների ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են կատարվել, որոնց արդյունքում եղել են անձինք, ովքեր համաձայնվել են և հուղարկավորել են իրենց երեխաներին։ Այս ուղղությամբ ունենք փորձաքննություններ, եզրակացությունները չենք ստացել»։
Մանրամասն՝ տեսանյութում։