Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններին ընդառաջ Փաշինյանը և Գրիգորյանը քննարկում են քաղաքացիների հին վարկերը մարելու տարբերակը
«Շատ հին վարկերի խնդրի մասով ուղղակի այլընտրանք չկա, պետք է այն լուծենք»,-կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ այն հարկատուի վրա բեռ չի ստեղծում, քանի որ արդեն դուրս գրված վարկեր են։
«Այսինքը, տեսնենք, թե այս ծրագիրն ինչպես է անցնում, հաջորդ շեմին՝ հին վարկերին անցնենք և այդպես շարունա՞կ»,-նկատի ունենալով անհույս վարկերի ընթացիկ ծրագիրը՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
Մհեր Գիրգորյանը հավելեց, որ չպետք է այնպիսի խթաններ դրվի, որ բարեխիղճ վարկառուն անշահեկան վիճակում գտնվի։
«Բայց նաև խրոնիկ հիվանդություն սարքել նույնպես չի կարելի»,-ասաց Գրիգորյանը։
Փաշինյանն էլ հավելեց, թե միևնույնն է՝ վարկերը մարելուց հետո էլ այդ քաղաքացու վարկային վատ պատմությունը չի շտկվելու։