Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան
Հասարակություն
10:43 23/04/2025
Հայաստան

Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան

ՇՄՆ Հիդրոօոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազինյանը գրում է.

«Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 %-ի չափ տեղումներ։

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրնյանն էլ գրելէ, որ ապրիլի 24-ի ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ազդեցությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան