Ադրբեջանը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն
Քաղաքական
23:16 23/04/2025
Հայաստան

Ադրբեջանը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, տուժածներ չկան:
 
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- նշում են ՊՆ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն