Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն. Սամվել  Շահրամանյանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդին
Հասարակություն
12:18 25/04/2025
Հայաստան

Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն. Սամվել Շահրամանյանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդին

Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն. Սամվել  Շահրամանյանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդին

Ազատության հրապարակում տեղադրված վրանի ներքո արցախցիները հանդիպում են անցկացնում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչները պատմեցին՝ կառավարությանհետ վերջին հարց ու պատասխանի մասին, ասացին՝ գործադիրից ասել են, որ երկու ամիս հետո սոցաջկացության ծրագիրը չի շարունակվի, եթե իրենք որոշեն վրանը թողնել Ազատության հրապարակում, նշեցին, որ իրենք հավաքագրում են արցախցիների ունեցած խնդիրները։

Սամվել Շահրամանյանը նշեց, որ մանրամասն կերպով տեղյակ է խորհուրդի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներից, դրանց արդյունքում կայացրած որոշումներին, արցախցիներին առաջարկվող լուծումներին։

«Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք։ Տեղյակ եմ, որ  ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, առիթ եմ ունեցել բնակարանային ապահովման  մասին ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել դեռ նախագծային փուլում և ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է»,-ասաց նա։

Արցախի նախագահն ասաց՝ գիտի, որ հետագա աշխատանքի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն։

«Ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում, եթե դուք որոշեք տեղափոխվել գրասենյակային պայմաններում աշխատանքի, պատրաստ ենք մեր ներկայացուցչության հնարավորությունները տրամադրել ու ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը»,-նշեց Շահրամանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder