Դոնալդ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը
Քաղաքական
22:27 24/04/2025
Տարածաշրջան

Դոնալդ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում «Ցեղասպանության բառի» փոխարեն լատինատառ հայերենով օգտագործել է «Meds Yeghern» եզրույթը։

«Այօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնը և այն անմեղ հոգիների հիշատակը, որոնք զոհվել են 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հետևանքով»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Գրառման մեջ ասվում է, որ 1915 թվականից սկսած 1.5 մլն հայ վտարվել և մահվան են քշվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին։

«Այս հիշատակի օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի Մեծ Հայ Համայնքին՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի համար»,- գրել է Թրամփը:

Ուղերձում նաև անդրադարձ կա հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանի խաղաղությանը։

«Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը, ձգտելով  բարգավաճման և անվտանգության»,-ասվում է ուղերձում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դոնալդ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը