Իրանի նավահանգստում բռնկված հրդեհը նոր թափով է շարունակվում
Տարածաշրջան
22:43 26/04/2025
Տարածաշրջան

Իրանի նավահանգստում բռնկված հրդեհը նոր թափով է շարունակվում

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում դեռ կեսօրին բռնկված հրդեհը չի մարվել, ուժեղ քամու պատճառով կրակն ավելի արագ է տարածվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարը։

«Բոլոր  ուժերը մոբիլիզացվել են ճգնաժամը վերահսկելու համար։ Ուժեղ քամիների պատճառով բռնկված հրդեհը արագ տարածվել է։ Հրդեհի հետագա տարածումը կանխելու համար ձեռնարկվել են միջոցառումներ»,- ասել է նա։ 

«Թասնիմ» լրատվական գործակալությունը նաև հաղորդել է, որ իրանական նավահանգստում հրդեհի ուժգնացմանը զուգընթաց լսվել են կրկնվող պայթյուններ։

Այսօր կեսօրին  Բանդար Աբբասի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ 

Վերջին տվյալներով, նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 750-ը վիրավորվել են։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder