Վատիկանում հայտարարվել է 9-օրյա սուգ
Աշխարհում
22:55 26/04/2025
Աշխարհ

Վատիկանում հայտարարվել է 9-օրյա սուգ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո Վատիկանը հայտարարել է 9-օրյա սուգ։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշվում է, որ այս ընթացքում կմատուցվեն պատարագներ՝ ի հիշատակ պապի։ Դրանք բաց են բոլոր հավատացյալների համար, բայց ամեն օր սպասվում է նոր կրոնական խմբի մասնակցություն։ Դրանից հետո կսկսվի կոնկլավը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի իրավահաջորդի ընտրությունը։

Հռոմի պապի հուղարկավորության պատարագը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակում։  Հռոմի պապի կտակի համաձայն՝ նա թաղվել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder