Սոնա Մնացականյանին uպшնել են ու  կանգ չեն առել, դա է փաշինյանական Հայաստանի պատկերը. Գրիգորյան
Քաղաքական
20:33 26/04/2025
Հայաստան

Սոնա Մնացականյանին uպшնել են ու կանգ չեն առել, դա է փաշինյանական Հայաստանի պատկերը. Գրիգորյան

«Իշխանության ներկայացուցիչները թքում են քաղաքացու վրա, ամենավերջին բառերով են խոսում քաղաքացու հետ, կոնկրետ Սոնա Մնացականյանի դեպքով էլ փաստացի սպանել են մարդուն, նույնիսկ կանգ չեն առել։ Այո, դա է իրական փաշինյանական Հայաստանի պատկերը»,-Երևանի Պռոշյան-Լեո փողոցների խաչմերուկում ի հիշատակ 2022թ.-ին այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մոմավառությանը, լրագրողներին ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ բոլորի խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Ա. Գրիգորյանի համոզված է, որ քաղաքական ուղիղ ցուցում կա այս գործը տանել ոչ ճիշտ ուղղությամբ. «Քաղաքական հովանավորչությամբ գործընթաց է տեղի ունենում։ Քանի կա Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է՝ որևէ մեկը պատժի չի ենթարկվելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սոնա Մնացականյանին uպшնել են ու կանգ չեն առել, դա է փաշինյանական Հայաստանի պատկերը. Գրիգորյան