Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զարմանալի զուգադիպությամբ այս օրերին ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել հայ ժողովրդի երկու բարեկամ երկրներում. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Զարմանալի զուգադիպությամբ այս օրերին ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի երկու մերձավոր բարեկամ և դաշնակից երկրներում` Իրանում և Բհարատում (Հնդկաստանում): Բանդար Աբբասում պայթյունը և ահաբեկչական հարձակումը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանում, որտեղ` Բայսարան հովտում զինված գրոհայինները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի հետ կապված «Աֆղանական դիմադրության ճակատ» խմբավորումը։
Ցավում ենք և կիսում բարեկամ ժողովուրդների ցավը, մաղթում տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի ընտանիքներին` համբերություն և մխիթարություն։
Հայ ժողովուրդը անցել է ողբերգությունների հսկա շղթայով և այդ ընթացքում զգացել բարեկամների նեցուկը։ Հատկապես 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո Իրանը և Հնդկաստանն առաջինն էին, որ կանգնեցին հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում և օգնության ձեռք մեկնեցին»։