Քաշմիրում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև
Քաղաքական
10:33 27/04/2025
Աշխարհ

Քաշմիրում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև

Հնդկաստանի և Պակիստանի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել Քաշմիրի սահմանային հովտում։ Այս մասին հաղորդում է Times of India-ն՝ հղում անելով բանակի հայտարարությանը։

Հնդկաստանը մեղադրել է պակիստանյան ուժերին Թութմարի Գալի և Ռամպուր հատվածներին հարակից տարածքներում վերահսկողության գծի երկայնքով չհրահրված կրակոցներ արձակելու մեջ։ Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ հարձակմանը պատասխանել են հրազենից կրակով։

Ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. Բայսարան հովտում զինված գրոհայինները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի հետ կապված «Աֆղանական դիմադրության ճակատ» խմբավորումը։

«Գազետա ռու»-ն հիշեցնում է, որ Էսկալացիայի ֆոնին Հնդկաստանը հայտարարեց Պակիստանի քաղաքացիների արտաքսման և Աթթարիի սահմանային անցակետի փակման մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder