Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանում տղամարդուն սպшնած երիտասարդի ընտանիքի երկու տասնյակ տղամարդ ծնկաչոք ներողություն է խնդրում սպանվածի ընտանիքից
Կազբեգիում տղամարդու մարդասպանի հարազատները ծնկաչոք ներողություն են խնդրել սպանված տղամարդու ընտանիքից։ Լուրը հայտնում է Mtavari.tv-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սուրբ Զատիկին։ Այստեղ դանակահարությունից մահացել է 46-ամյա տղամարդ։ Ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակիչների, նրանք 27 և 33 տարեկան են, երկուսն էլ նախկինում դատված են եղել։ Մեկը ձերբակալվել է սպանության մեղադրանքով, մյուսը՝ հանցագործության մասին չհայտնելու համար։ Վիճաբանությունը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ երեկ կասկածյալի ընտանիքից մոտ երկու տասնյակ տղամարդ է եկել այն տուն, որտեղ տեղի էր ունենում հուղարկավորության արարողությունը։ Նրանք ծնկի են իջել և գլուխները խոնարհել։ Այնուհետև երկու ընտանիքների տարեց տղամարդիկ ձեռք սեղմեցին և գրկախառնվեցին։ Հնարավոր է՝ լեռնային շրջաններում, որտեղ նախնիների ավանդույթները ուժեղ են, զղջման նման ժեստը կարող է կանխել արյունահեղությունները։