Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կայցելի Հայաստան
Քաղաքական
12:21 28/04/2025
Հայաստան

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կայցելի Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, պատվիրակության հետ միասին, այսօր պաշտոնական այցով կայցելի Հայաստանի մայրաքաղաք։ Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագահին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կդիմավորի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

1tv.ge-ի հաղորդմամբ, այցի շրջանակներում Վրաստանի նախագահին Հայաստանի նախագահը կհյուրընկալի նախագահական պալատում։ Նախատեսվում են Միխեիլ Ղավելաշվիլիի և Վահագն Խաչատրյանի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Պաշտոնական այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Վրաստանի պատվիրակության կազմում են՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սմբատ Կյուրեղյանը և նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվայան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կայցելի Հայաստան