Հռոմի պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի մայիսի 7-ին
Աշխարհում
16:07 28/04/2025
Աշխարհ

Հռոմի պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի մայիսի 7-ին

Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացած Հռոմի պապ Ֆրանցիսկոսից հետո հաջորդ պապ ընտրելու համար նախատեսված կոնկլավի նախապատրաստման շրջանակներում: Եվրանյուզի փոխանցմամբ. կոնկլավը նախատեսված է սկսել մայիսի 7-ին:

Վատիկանը բացատրել է, որ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ նիստի ժամանակ։

Ֆրանցիսկոսը թաղվել է շաբաթ օրը Սանտա Մարիա Մաջորեի պապական բազիլիկայում։

Մինչև կոնկլավի պաշտոնական մեկնարկը՝ ինը օր սուգ է հայտարարված Վատիկանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder