Երեկ Քասախ գետում արցախցի այս փոքրիկն է խեղդվել. 4 տարեկան Նոյը
Հասարակություն
12:41 28/04/2025
Հայաստան

Երեկ Քասախ գետում արցախցի այս փոքրիկն է խեղդվել. 4 տարեկան Նոյը

«Որքան էլ սովոր լինենք մահվան երիտասարդացմանը, մեկ է՝ երեխաների մահը էս աշխարհի ամենամեծ անարդարությունն է մնում»,-գրում է «Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը։

Նա մանրամասնում է.

«Երեկ Քասախ գետում արցախցի այս փոքրիկն է խեղդվել... 4 տարեկան Նոյը։ Օրեր առաջ էլ մեկ ուրիշ արցախցի աղջնակ էր մահացել...
Երեխաների մահը, որտեղ էլ, որ դա լինի, ահավոր ծանր ու անտանելի ա։ Մեր էրեխեքինը՝ առավել ևս։ Նման դեպքերում կարկամում ես ու ասելու բան չկա։ Համբերություն ընտանիքին...
Լույսերի մեջ մնաս, հրեշտակ ջան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder