Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը
Հայաստանի մանրամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում:
Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը հավաքեց 14.466 միավոր և իր առաջին ոսկե մեդալը նվաճեց 2025 թ. աշխարհի գավաթի փուլերում: Որակավորման փուլում Ավետիսյանը վաստակել էր նույն միավորները և առաջին տեղի դուրս եկել եզրափակիչ: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկաացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 13.133 միավորով 7-րդն է: