«Բարսելոնա»-«Ինտեր» խաղը կարող է չեղարկվել
Աշխարհում
11:49 29/04/2025
Աշխարհ

«Բարսելոնա»-«Ինտեր» խաղը կարող է չեղարկվել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» և Միլանի «Ինտերի» միջև խաղը կարող է հետաձգվել Իսպանիայում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է El Desmarque-ը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, խաղը նախատեսված է ապրիլի 30-ին Բարսելոնայի «Օլիմպիական Լուիս Կոմպանիս» մարզադաշտում, սակայն իտալական թիմի թռիչքը դեպի Իսպանիա դեռևս հարցականի տակ է։ Զանգվածային խափանումները իսպանական օդանավակայանների գործունեությունում դժվարություններ են առաջացրել, իսկ չվերթները զանգվածաբար չեղարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

Լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ Իսպանիայի որոշ շրջաններում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, եթե էլեկտրաէներգիայի խնդիրը չլուծվի առաջիկա ժամերին։

Հիշեցնենք, որ Իսպանիաում և Պորտուգալիայում ապրիլի 28-ի կեսօրից  էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ են։ Էներգետիկ ընկերությունները հետաքննում են պատճառը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder