Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողբերգական դեպք. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքը
Ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։
Մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։
Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Մահացածը Վահե Գ.-ն է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ.,-հայտնում է shamshyan.com-ը։