Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանն ապրում է իսլամական պետության դեմքով ու գործերով։ Սկզբում ուզում էի «Պետություն» ֆիլմից հատվածներ դնել, բացատրելու, թե ինչ էին անում հայ քաղաքացիական անգամ գերիների հետ արդբեջանցիները։ Կապված ադրբեջանա-թրքական դրոշները վառելու հետ։ Ես չեմ հասկանում լրիվ՝ վախն է, թե սուտ կոռեկտությունն է դրդում գրել սոցիալական ցանցերում՝ «իբր ինչ», «կարաք, գնացեք իրենց հողում իրենց դրոշը վառեք», «իսկ դուք պատրա՞ստ եք դրոշ վառելու հետևանքներին» ...։
Ո՞ր հետևանքներին։ Որ կկրակեն սահմանամերձ տների վրա՞. Է, առանց դրա էլ կրակում են։ Որ սահմանի մեջ կխորանա՞ն. Է խորացած են այն էլ ոնց։ Որ նիկոլը կկատարի ալիևի պահանջը՝ պատժել դրոշ վառողների՞ն. Փաշինյանը այնքան անիմաստ, անհիմն ու դաժան պատիժներ է իրականացրել հայության նկատմամբ, որ մի հատ ավել-պակասը մեզ էլ, իրեն էլ չի փրկի։
Այո, ուզում էի ֆիլմից կադրեր դնել՝ խնայելու ձեր զգացմունքները։ Հիմա մտածում եմ՝ իսկ ինչու խնայել։ Ես խնայեցի, ադրբեջանցիները կխնայե՞ն։
Վախի ու թրք-ադրբեջանական թելադրած իրականության պայմաններում ապրելը ոմանց դարձրել է այդ պայմանների հլու կամակատարը՝ ինքնասպանության հասցնելով սեփական ինքնությունը... թեպետ ինչ ինքնություն՝ իր մարդ լինելն էլ։ Թուրք-ադրբեջանական իրականությունում հայը մարդ չէ՝ ապրելու, լինելու, արտահայտվելու, էլ չեմ ասում՝ կամք ունենալու, իրավունք չունի։
Այդպե՞ս եք ուզում ապրել այն միակ կյանքը, որ շնորհվել է ձեզ որպես մարդ։
Չգիտեմ որ իմաստունն է առաջինն ասել՝ թուրքը չի փոխվի, բայց հարյուր տարուց ավել դրա դեմ դիմադրում են... հայերը։ Սկզբում որ՝ 1915 թվին էր եղել ինչ եղել էր, հետո՝ Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի ջարդերը... Գուցե ջարդ բա՞ռը մեղմ է ձեզ համար. Լավ՝ մորթել, սղոցել, կենդանի այրել, լլկել, անդամահատել, տանջամահ անել... այսպես է եղել։ Դա՞ էլ էր շուտ եղել։ Իսկ ապրիլյանի օրե՞րը. Ադրբեջանցիները գլխատել ու գլուխը գյուղեգյուղ են շրջել։ Իսկ 2020 թվակա՞նը։ Քիմիական զենով այրելը մարդկանց։ Իսկ Ջերմուկի դեպքերը, հայ կանանց դաժան սպանությունը։ Որ մեկն ասեմ։
Դրոշ վառելուց վախեցողները կասեն՝ որովհետև այդ կանայք կռվել են։ Սա է իրենց ստրկահոգի ուղեղի արդարացումը։
Գիտեք՝ պարզագույն բաներ կան, որ մարդը պիտի հասկանա ու ունենա իր մեջ արդեն իսկ մարդ լինելով։ Եթե դրանք էլ պիտի բացատրել, եթե այդտեղ կանգ առնենք, կլսռենք, կմնանք այդ բացատրությունների մակարդակում։ Գիտե՞ք՝ թուրքը չի փոխվի։
Ուզում էի գրել՝ թող կանայք չնայեն, բայց ինչի չնայեն որ։
Ընդամենը երկու տեսանյութ. Եթե հայերը նման բան արած լինեին, «մեծահոգի» ու «կոռեկտ», ֆեյսբուքը ամոթից մեռնելու էր, իսկ եթե ադրբեջանցիներն են անում... նայում եք ինչպես բնակա՞ն բանի։ Բնական, ուղղակի դժվար նայվո՞ղ։ Եթե այո, ուրեմն բթացել է ձեր հայ ու մարդ լինելը։ Թուրք-ադրբեջանական դրոշի այրելը որպես անպատիվ, մարդասպան պետություններ լինելու մասին ակնարկ է միայն։
Իսկ ուր են մարդասպան ադրբեջանցիներին պատժելու ՀՀ պահանջները։ Չկա՞ն։ Որպես «բարի կամքի դրսևորու՞մ»։ Հասկանու՞մ եք ձեզ որպես ում են դաստիարակում։ Որպես 44 օրյա, 4 օրյա, ամենօրյա հերոսամարտերից, հերոսներից, մարդկային արարքներից հրաժարված, վախեցած, ու էլի մեկ է՝ ապրելու իրավունք չունեցող ինչեր։
Ի վերջո՝ հայրենիքն էլ կարելի է փոխել մեկնող ինքնաթիռի տոմսով։ Չէ՞։
Գագիկ Համբարյանի էջից. «հայ ծերունուն մորթող Քյամիլ Զեյնալիի հետախուզումը դադարեցվել է հենց Հայաստանի ցանկությամբ, ով հիմա հպարտորեն հարցազրույցներ է տալիս ու հպարտանում Ադրբեջանի իշխանություններով, ովքեր, որքան հասկանալի է, Նիկոլին պարտադրել են հանել սրա դեմ հետախուզումը...»
Մարդակեր ադրբեջանցու՝ տեսախցիկի առաջ վստահությունը, ինքնագոհությունը, աներերությունը տեսա՞ք, ալլահի անունից կյանք խնդրողին գլխատողին թղթի կտո՞րը պիտի զսպի, թեկուզ վրան հազար խաղաղությում գրված լինի։
Հիվադ, անզոր ծերունուն հայի կերպար սարքած ու դրա համար ծաղրելով առաջ քշող ադրբեջանցին վիրավորվում է, որ իր դրոշը անարգեցի՞ն։
Ա՞յս իրականության հարաբերության մեջ եք ուզում լինել։
Անահիտ Ոսկանյան