Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նոր-նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Ոստիկաններն Չախոյանին տարել էին ոստիկանություն, այնուհետև նա տեղափոխվեց հիվանդանոց։