Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության օրինակները. Մելիքյան
«Այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ճնշումների քանակն ավելացել է»,- «Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերներն ու դրան դիմակայելու հնարավորությոնները» կլոր սեղանից առաջ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա նշեց, որ հատկապես հետպատերազմյան շրջանում այն բևեռացումը, պառակտումը, որը տեղի է ունեցել հասարակությունում, որը նաև քաղաքական դաշտի պառակտման հետևանք է, բնորոշ է նաև լրատվամիջոցներին։
«Հարաբերությունների լարվածությունը հաճախ բերում է տարատեսակ ճնշումների, ֆիզիկական բռնությունների, ինչը մտահոգիչ փաստ է»,- ասաց Ա. Մելիքյանը։
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության օրինակները։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին, նա ասաց. «Պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորել Անդրանիկ Քոչարյանը։ Իր բոլոր հիմնավորումները որևէ կերպ չեն կարող մարդկանց մոտ հավատ ներշնչել, հիմնավոր համարվել։ Անդրանիկ Քոչարյանը պետք է իր մեջ ուժ գտներ, ներեղություն խնդրեր, որը ինքը չգտավ։
Ափսոսանք եմ հայտնում, որ հանձնաժողովը չկարողացավ վճռականություն ցուցաբերել և էթիկայի հանձնաժողով ստեղծել։
Մեր պահանջն է այդպիսի հանձնաժողով ստեղծելու գործընթացը պարզեցվի, ավելի գերադասելի է գործի մշտական հանձնաժողով պատգամավորական էթիկայի այս իրավիճակը շտկելու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։