Լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության օրինակները. Մելիքյան
Հասարակություն
15:51 30/04/2025
Հայաստան

Լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության օրինակները. Մելիքյան

«Այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ճնշումների քանակն ավելացել է»,- «Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերներն ու դրան դիմակայելու հնարավորությոնները» կլոր սեղանից առաջ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա նշեց, որ հատկապես հետպատերազմյան շրջանում այն բևեռացումը, պառակտումը, որը տեղի է ունեցել հասարակությունում, որը նաև քաղաքական դաշտի պառակտման հետևանք է, բնորոշ է նաև լրատվամիջոցներին։

«Հարաբերությունների լարվածությունը հաճախ բերում է տարատեսակ ճնշումների, ֆիզիկական բռնությունների, ինչը մտահոգիչ փաստ է»,- ասաց Ա. Մելիքյանը։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության օրինակները։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին,  նա ասաց. «Պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորել Անդրանիկ Քոչարյանը։ Իր բոլոր հիմնավորումները որևէ կերպ չեն կարող մարդկանց մոտ հավատ ներշնչել, հիմնավոր համարվել։ Անդրանիկ Քոչարյանը պետք է իր մեջ ուժ գտներ, ներեղություն խնդրեր, որը ինքը չգտավ։

Ափսոսանք եմ հայտնում, որ հանձնաժողովը չկարողացավ վճռականություն ցուցաբերել և  էթիկայի  հանձնաժողով ստեղծել։

Մեր պահանջն է  այդպիսի հանձնաժողով ստեղծելու գործընթացը պարզեցվի,  ավելի գերադասելի է գործի մշտական հանձնաժողով պատգամավորական էթիկայի այս իրավիճակը շտկելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության օրինակները. Մելիքյան