Amnesty International-ն ահազանգել է հայաստանցի բնապահպանների նկատմամբ իրականցվող գրոհների մասին
Իրավունք
09:25 30/04/2025
Հայաստան

Amnesty International-ն ահազանգել է հայաստանցի բնապահպանների նկատմամբ իրականցվող գրոհների մասին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է հայաստանցի բնապահպանների նկատմամբ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների կողմից իրականացվող արշավների մասին։

Կազմակերպությունն իր տարեկան զեկույցի «Առողջ շրջակա միջավայրի իրավունք» բաժնում նշում է.

«Ամուլսարի ոսկու հանքին հունվարին թույլատրվել է վերսկսել գործունեությունը՝ առանց լիարժեք լուծելու ջրի և հողի աղտոտման հետ կապված բնապահպանական խնդիրները, որոնք նախորդ տարիներին բողոքի ցույցերի պատճառ էին դարձել։

Բնապահպանները բախվել են դատական հայցերի, որոնք նպատակ ունեին լռեցնել նրանց, ինչպես նաև դարձել են լրատվամիջոցների զրպարտչական արշավների թիրախ։ Այդ արշավներում ներառվել են մեղադրանքներ, թե նրանց ակտիվիզմը սպառնում է ազգային անվտանգությանը։

Այս գրոհներն իրականացվել են 2023 թվականի դեկտեմբերին Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ազդեցությունների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությունից հետո»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder