Նոր կարգավորումների անհրաժեշտություն կա, այլապես  ՍԴ որոշումը նոր խնդիրներ է ստեղծելու․ փաստաբան
Իրավունք
15:35 01/05/2025
Հայաստան

Նոր կարգավորումների անհրաժեշտություն կա, այլապես ՍԴ որոշումը նոր խնդիրներ է ստեղծելու․ փաստաբան

«Սահմանադրական դատարանը մի շարք հարցեր հիմնապես բաց է թողել։ Իմ ընկալմամբ, նոր օրենսդրության մշակելու, նոր կարգավորումներ իրականացնելու խնդիր կա»,- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ ասաց  «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» փաստաբանական գրասենյակի գործընկեր Վարազդատ Ասատրյանը։

Նա հույս հայտնեց, որ այդ կարգավորումները կարվեն, այլապես ՍԴ որոշումը նոր անորոշումների ու նոր խնդիրների ավելի մեծ ծավալ է ապահովելու։

Վ. Ասատրյանը  նշեց, որ իրավակիրառ պրակտիկայում այլ խնդիրներն էլ են առկա, որոնց ՍԴ-ն գնահատական չի տվել՝ թողնելով իրավակիրառին։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովը  կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder