Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ որոշումից հետո դատարանում գտնվող բոլոր հայցերն ակնհայտ անհիմն են, պետք է մերժվեն. Իրավաբան
«Ես գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո բոլոր հայցերն անխտիր, որոնք գտնվում են դատարանում, ակնհայտ անհիմն են, պետք է մերժվեն»,- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության գործընկեր, մասնակից տնօրեն Հարություն Հարությունյանը:
Նա նշեց, որ նախկինում եղած ռուսական ռուբլու գնողունակությունը շատ ավելի բարձր է եղել, քան եթե փորձեն այսօր համադրել դրամի հետ։
«Այսինքն նախկինում մարդը 8000 ռուբլիով կարող էր երեք սենյականց տուն առնել, իսկ այսօր եթե 8000 ռուբլին դրամի բազմատակենք, ոչ մի բան չենք կարող առնել»,- ասաց Հ.Հարությունյանը։
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։