Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը. Իրավապաշտպանն ու փաստաբանը ծեծով հպարտացող Անի Խաչատրյանի մասին
Քաղաքական
15:22 30/04/2025
Հայաստան

Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը. Իրավապաշտպանն ու փաստաբանը ծեծով հպարտացող Անի Խաչատրյանի մասին

ԵՄ-ին միանալու պահանջով ստորագրահավաք կազմակերպած «Հանրապետություն» կուսակցության անդամ անի Խաչատրյանը, որը Երևանի ավագանու անդամ է, այսօր հպարտացելէ  թիմակից թաղապետի՝ հանրային գործիչ Արթուր Չախոյանին  ծեծելով։ Նա այդ հայտարարությունը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է.

««Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ», թաղապետի գլխավորությամբ ակտիվիստի վրա ոհմակային հարձակումից հետո ասել է թիմակից, արևմտամետներից արևմտամետ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ մի կին Անի Խաչատրյան անունով։ Առավել տպավորիչ էր սույն տիկնոջ մեկ այլ արտահայտություն հաղթանակած թաղապետի հետ հպարտորեն մարտադաշտը լքելուց առաջ. «սոված ենք, գնում ենք հաց ուտենք»։ Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը»։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հիշեցնում է, որ նման դեպքերում օրենքը պատասխանատվություն է սահմանում.

«ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված (....) ՆՄԱՆ ԲՌՆՈւԹՅՈւՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼԸ (....)

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության անդամների վարքին ու հայտարարություններին, գրում է.

«Գնում ենք Եվրոպա Հանրապետություն կոչվող կիսակրիմինալ, կիսագողական, իսկ իրականում պարզապես անմակարդակ, անկիրթ խմբավորման հետ։ Բնականաբար, ոչ մի հրաժարականի կամ պաշտոնից հեռացնելու մասին խոսք լինել չի կարող, բա սենց դուխով տղուն գործից կհանեն։ 20 հոգով մեկի վրա հարձակվելը իհարկե դուխով քայլ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը. Իրավապաշտպանն ու փաստաբանը ծեծով հպարտացող Անի Խաչատրյանի մասին