«Հանրապետություն» կուսակցության վերնախավն արդարացնում են թիմակից թաղապետի ծեծը
Քաղաքական
11:44 01/05/2025
Հայաստան

«Հանրապետություն» կուսակցության վերնախավն արդարացնում են թիմակից թաղապետի ծեծը

«Հանրապետություն» կուսակցության վերնախավն արդարացնում են թիմակից թաղապետի ծեծը

«Ես որևէ կերպ չեմ հասկանում, թե հասարակական ակտիվիստն ինչ երևույթ է»,- Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է  «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով իր կուսակից Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու հարցին։

«Ակտիվիստը գնում է  չշահագործված, շինարարությունը չավարտված, շինարարության ավարտման ու ընդունման ակտ չստորագրած մանկապարտեզ, պատից քար է հանում ու որոշում, որ այդ քարը պետք է ընկնի երեխաների գլխին, ինչից հետո հայտնի իրադարաձություններն էլ չասեմ։ Դրանից հետո ի՞նչ պետք է անի «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Նոր Նորքի թաղապետը»,-ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Արամ Սարգսյանի թեմիակիցը նշում է, որ հասարակական ակտիվիստին ծեծել են նախապատրաստած սադրանքի համար։

«Իսկ սադրանքի վկայությունն այն փաստն է, որ ծեծկռտուքը չէր ավարտվել սոցցանցերում հայտնվում էին այնպիսի մեղադրական եզրակացություններ, Տիգրան Տեր-Մարգարյանին պաշտոնանկ անելու այնպիսի հիմնավորված պահանջներ՝ իրավաբանների և այլոց կողմից»,-հայտարարել է նա։

Հարցին,  Հայաստանում պե՞տք է լինեն ծեծող պաշտոնյաներ, Եվրոպա տանող ուժին հարիր չէ նման պահվածը,  «Հանրապետություն» կուսակցության անդամը նշել է. «Հայաստանում չպետք է լինեն ծեծող պաշտոնյաներ։ Երբ քեզ հայհոյում են, չես կարող ասել, շնորհակալություն, ես քեզ կպատասխանեմ քաղաքական խոսույթով։ Մենք տալու ենք համարժեք պատասխան։ Մոսկվայից ուղղորդված այս արշավը որևէ հաջողության չի հասնելու»։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահը Արամ Զավենի Սարգսյանն է։ Այս կուսակցությունը «Եվրաքվե» նախաձեռնության անդամ էր, որը ԵՄ-ին անդամակցելու  համար ստորագրահավաք իրականացրեց Հայաստանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder