Խերսոնի շրջանի Օլեշկի քաղաքի շուկային հարվածելու հետևանքով կա 7 զոհ
Քաղաքական
13:00 01/05/2025
Աշխարհ

Խերսոնի շրջանի Օլեշկի քաղաքի շուկային հարվածելու հետևանքով կա 7 զոհ

Ուկրաինական զորքերը հարձակվել են Խերսոնի շրջանի Օլեշկի քաղաքի շուկայի վրա, նախնական տվյալներով առնվազն յոթ մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ դեպքի մասին իր Telegram-ալիքում հայտնել է նահանգապետ Վլադիմիր Սալդոն։

«Ժամը 9:30-ի սահմաններում Օլեշկիում՝ կենտրոնական շուկայի տարածքում, Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են սկսել խաղաղ բնակիչների վրա: Հարձակման պահին շուկայում շատ մարդիկ են եղել»,- գրել է նա։

Նահանգապետի խոսքով՝ առնվազն յոթ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խերսոնի շրջանի Օլեշկի քաղաքի շուկային հարվածելու հետևանքով կա 7 զոհ