Մալյան. Գրագետ կազմակերպված պրոցեսի դեպքում իմպիչմետի գործընթացը կներառի նաև այլ պրոիշխանական պատգամավորների
Քաղաքական
17:38 01/05/2025
Հայաստան

Մալյան. Գրագետ կազմակերպված պրոցեսի դեպքում իմպիչմետի գործընթացը կներառի նաև այլ պրոիշխանական պատգամավորների

«Ըստ էության, Հովիկ Աղազարյանը երեկ ասաց, որ պատրաստ է միանալ, մասնակել իմպիչմետի գործընթացին։ Հավատացնում եմ՝  նորմալ, ճիշտ, գրագետ կազմակերպված  պրոցեսի դեպքում այդ գործընթացը կներառի նաև այլ պրոիշխանական պատգամավորների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը։

Նա նշեց, որ այս պահից սկսած այլևս «ՔՊ-ականները կմիանա՞ն, թե՞ չեն միանա» հարցն ունի իր պատասխանը. «Դա արդեն հին արգումենտ է այս գործընթացից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել է  Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:

«Հետևում ենք ԱԺ բոլոր պատգամավորների հարցազրույցներին, գրառումներին, գնում են տարբեր տաղավարներ, խոսքեր են ասում՝ լավ, վատ, սակայն այս պահի դրությամբ պատգամավորներից ոչ մեկը նախաձեռնություն չի ցուցաբերել հանդիպելու  մեզ հետ։ Եթե  մեր երկուսի իրական նպատակը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ապա հարց է առաջանում՝ եթե ունեն տարակարծություններ մեր մեթոդի հետ, ինչու կապի դուրս չեն գալիս, փորձում հանդիպել։ Չեմ խորանում այդ պատճառների մեջ։

Անում եմ իմ առաջարկը՝  մայիսի 2-ին ժամը 20։30-ին սիրով հրավիրում եմ բոլոր այն պատգամավորներին, որոնք հարցեր, տարաձայնություններ, ճշգրտման կարիք կապված իմպիչմետի գործընթացի հետ, հանդիպման։

Ես անընդհետ փորձում եմ այնպես անել, որ մեր ընդդիմադիր  պատգամավորները ևս դառնան իմպիչմենտի շահառուներ, ինչքանով է ստացվում, թե չի ստացվում, չգիտեմ, գնահատականը կտա հանրությունը։

Իմպիչմենտը համարում ենք իշխանափոխության միակ հնարավորությունը, սիրով կլսենք եթե ինչ- որ մեկն իշխանափոխության այլ տարբերակ ասի»։

Մալյանը նշեց, որ իմպիչմենտի գործընթացը լայն հանրային արձագանք է ստացել,  իմպիչմենտի գործընթացն այլևս անխուսափելի է։ 

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մալյան. Գրագետ կազմակերպված պրոցեսի դեպքում իմպիչմետի գործընթացը կներառի նաև այլ պրոիշխանական պատգամավորների