Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս պահին «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու առանձին. Արթուր Վանեցյան
«Այս պահին հստակ կարող եմ ասել, որ «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու առանձին, որպես կուսակցություն»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ 2026 թվականի ընտրույթունների նախաշեմին էլ կհայտարարի իր դիրքորաշման մասին և ունի բավարար ռեսուրս առանձին մասնակցելու համար։
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Արցախի հարցը փակված է միայն Նիկոլ Փաշինյանի գլխում, իսկ աշխարհում որևէ մեկի համար փակված չէ, նույնիսկ՝ Ալիևի համար։
Հիշեցնելով , որ այդ մոտեցման համար իշխանություններն ասում են, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը՝ Վանեցյանն ասաց. «Ոչ, մենք դեմ ենք պատերազմին, բայց կան միջազգային մեխանիզմներ, որով ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է հասնել հարցի լուծմանը»։
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Վանեցյանն ասաց. ««Հայրենիք» կուսակցությունը, ընդդիմադիր, հայրենասեր քաղաքական ուժերը պետք է հասկանան մի բան, որ մենք դասական քաղաքական պայքարի մեջ չենք, իրականում՝ ազատագրական պայքարի մեջ ենք և բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատագրելու համար»։
Նա նկատեց, որ ժողովրդի մի հատվածը կտրուկ քայլեր է պահանջում, բայց ընդդիմությունն արդեն արել է հնարավոր կտրուկ քայլերը, մնում է միայն ռադիկալը՝ ահաբեկչությունը, որն ինքն անթուլատրելի է համարում, իսկ ընդդիմության պայքարը տվել է իր արդյունքները, ինչը ցույց են տալիս նույնիսկ իշխանական սոցիոլոգիական հարցումները։
«Փաշինյանը հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո այս երկրում հանգիստ ապրելու շանս չունի, հետևապես, մարդկանց պետք է հասցնել այն ընկալման, որ այս իշխանությունից պետք է ազատվել»-նշեց վանեցյանը՝ չբացառելով փողոցային պայքարը։
Նա կոչ արեց ընտրություններիպատրաստվել։
Պատասխանելով Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնության մասին հարցին՝ «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց. «Իմպիչմենտի գործընթացը ցանկացած պատգամավոր էլ կարող է նախաձեռնել, վերցնել ձևաթուղթը, գրել իր ցանկալի վարչապետի թեկնածուի անունն և տանել պատգամավորներին ասել՝ ստորագրեք։ Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, լինելով խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժը, պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու։ Վստահ եմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անպայման անելու են քայլեր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Չեն կարող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեմ լինել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Եթե գեներացվի գործընթաց, և լինեն դրա տակ չստորագրող ընդդիմադիր պատգամավորներ, այն ժամանակ պատասխանը կտանք»։